«Վեոլիա Ջուրը» սկսել է ներդնել քլորի քանակի որոշման ավտոմատացված համակարգ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ խմելու ջրի որակի կառավարման մեխանիզմն ավելի օպտիմալ դարձնելու նպատակով`«Վեոլիա Ջուր» սկսել է ներդնել քլորի քանակի որոշման ավտոմատացված համակարգ, ինչն ընդհանրապես բացառում է մարդկային գործոնը։

Վերջերս Երևանի «Աբովյան պուրակ» կոչվող օրվա կարգավորիչ ջրամբարն (ՕԿՋ) արդեն իսկ համալրել է նոր՝ քլորի քանակի որոշման ավտոմատացված համակարգով։ Այն ինքնաշխատ եղանակով 5 րոպեն մեկ հաճախականությամբ չափում է քլորի առկայությունը և տվյալները փոխանցում Կարգավարական ծառայությանը։

Ավտոմատացված համակարգի հաջորդ համալրումը լինելու է «Ծիծեռնակաբերդ» ՕԿՋ-ում, իսկ մոտ ապագայում Հայաստանի բոլոր ՕԿՋ-ները կհագենան նման սարքավորումներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել