Հայտնաբերվել է, որպես անհետ կորած որոնվող՝ կնոջ դին. ոստիկանություն

Փետրվարի 16-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սիլիկյան թաղամասում՝ կայարանից գերեզմանատուն տանող ճանապարհի հարակից դաշտում, դիակ կա:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունվարի 17-ից որպես անհետ կորած որոնվող Անահիտ Սմբատյանի դին է։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել Է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել