Արտահանումներով զբաղվող իրանական ընկերությունը Հայաստանում ներկայացուցչություն կհիմնի

Փետրվարի 11-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց արտահանումներով զբաղվող իրանական «Exe Start Out» ընկերության կառավարիչների խորհրդի նախագահ Համիդ Ռեզա Բոնյադիին, ընկերության տնօրեն Հաջար Սաիդինեժադին և ընկերության այլ պատասխանատուների։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատունը։

«Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Իրան տնտեսկան հարաբերությունների ներկա վիճակին, զարգացման հնարավորություններին և «Exe Start Out» ընկերության կողմից Հայաստանում ներկայացուցչության հիմնադրմանը վերաբերող հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել «Exe Start Out» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ տեղում տնտեսական ծրագերի քննարկման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել