Հզոր պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաքում

Այսօր՝ հունվարի 31-ին,  հզոր պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Այս մասին «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտնում է սոմալիական Goobjoog news լրատվականը:

Ըստ լրատվականի՝ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հարավային մասում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ: Լրատվամիջոցը տեղադրել է ծխի ամպերի լուսանկար, որը բարձրանում է Մոգադիշուի շրջաններից մեկի վրա: Զոհերի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել