Վերաքննիչ դատարանը մերժել է Սայաթ Շիրինյանի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքը

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ վերաքննիչ դատարանը մերժել է Սայաթ Շիրինյանի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքը։

«Հիշում եք չէ Գնդապետ Շիրինյանի նկատմամբ մեր իրավապահ համակարգի հերթական խայտառակ գործերից մեկն էր «պատվիրվել»։ Դատավոր Պապոյանը բավարարել էր ձերբակալման դեմ մեր բողոքը՝ հատկապես հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Դատախազությունը (որն իբրև առնչություն չունի քաղաքականության կամ իշխանության հետ) վերաքննիչ բողոք էր ներկայացրել։ Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ Հովակիմյանի նախագահությամբ այսօր քննության առավ վերաքննիչ բողոքը, դրա դեմ ես և գործընկերներս առարկեցինք՝ նույնիսկ փոքր վկայակոչած հանգամանք վերլուծելով։ Դատարանը մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը։ Ցավում եմ, որ դատական նիստը դռնբաց չէր․․․ միաժամանակ խոստանում եմ, որ այս քրեական գործի բոլոր տվյալները հրապարակային են դարձվելու, այդ թվում գործում առկա տվյալներով, քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու և դա դեռևս չիրականացնելու մասերով»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել