Նախկինում դատվածություն չունեցող Գագիկ Բ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 1-ին, ալկոհոլային հարբածության վիճակում, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ գյուղ տանող խաչմերուկը հատելիս Վոլկսվագեն Գոլֆ մակնիշի ավտոմեքենայով բախվել է Հակոբ Հ.-ի վարած ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենային, վթարի է ենթարկվել, որի հետևանքով ՎԱԶ-2109 մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գայանե Ծ.-ին անզգուշությամբ պատճառել է մահ:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net