Նոր մանրամասներ Պռոշյանի գյուղապետի սպանության գործով

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Արայիկ Պետրոսյանից առգրավված՝ դեպքի օրը նրա հագին եղած հագուստի՝ սպորտային վերնազգեստի աջ և ձախ թևքերի վրա նույնպես դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին տեղի կունենա Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշման բողոքարկումը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել