Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Առուշ Առուշանյանը այցելել են Սիսիանի պանթեոն և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Սիսիանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը տասնյակ սյունեցիների հետ այսօր, Երևանից վերադառնալուն պես, այցելել են Սիսիանի պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նահատակ հերոսների հիշատակին: Նրանք այցելել են նաև Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի` հանուն Սյունիքի հարատևման և հանուն սյունեցու անվտանգության աղոթք հղելու առ Աստված :

Երբ միահյուսվում են Հավատն ու Հայրենասիրությունը, ազգն անպարտելի է, ոգին անկոտրում»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել