Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բաքվի ռազմական դատարանը որոշել է կալանավորել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին, որը, ըստ Ադրբեջանի քննչական մարմինների՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ խոշտանգել է ադրբեջանցի գերիներին:
Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով:
Մկրտչյանը կալանավորվել է 4 ամսով։