Բաքվի ռազմական դատարանը կալանավորել է ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Բաքվի ռազմական դատարանը որոշել է կալանավորել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանին, որը, ըստ Ադրբեջանի քննչական մարմինների՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ խոշտանգել է ադրբեջանցի գերիներին:

Լյուդվիգ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի (խոշտանգում) հատկանիշներով:

Մկրտչյանը կալանավորվել է 4 ամսով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել