Սահմանամերձ համայնքների «խոշորացումը» փլուզում է ազգի ու պետության պաշտպանվածությունը․ ՀԱՀ

Համահայկական ազգային համաձայնությունը (ՀԱՀ) հայտարարում է․

«Շարունակելով իր վնասակար առաքելությունը, ՀՀ կառավարությունը վերսկսել է տեղա-կան ինքնակառավարման համակարգի ոչնչացման գործընթացը:

Կարևոր ենք համարում պարզապես հիշեցնել, որ դարերի ընթացքում սեփական պե-տության բացակայության պայմաններում հայության հարատևումը որպես ազգ ապա-հովվել է գյուղական մակարդակում բացառիկ ու անխոցելի այնպիսի ինքնակազմա-կերպման ու ինքնակառավարման համակարգի շնորհիվ, որի քայքայումն ու ոչնչացումը ուժից վեր էր Հայաստանին տիրող օտար պետությունների համար:

Սակայն տեղական ինքնակառավարման համակարգի ոչնչացումը, ինչպես տեսնում ենք, այսօր հնարավոր է դարձել սեփական պետության ու կառավարության օրոք, որը ձեռնարկել ու հետևողականորեն շարունակում է «խոշորացման» անվան տակ ստեղծել բազմաբնակավայր վարչական միավորներ, միաժամանակ առանձին բնակավայրերը (գյուղերը) զրկելով ինքնակառավարման լծակներից և կենտրոնացնելով այդ վարչական կառույցներում բոլոր բնակավայրերի (գյուղերի) համայնքային սեփականությունը:

Ավելորդ համարելով կրկին մեկնաբանել ՀՀ վարչակազմի հակազգային այդ գործու-նեությունը, ՀԱՀ-ը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմիններին ու  բնակ-չությանը կոչ է անում.

  • Իրավական ուժի կիրառման բոլոր միջոցներով դիմակայել բնակավայ-րերի (գյուղերի) ինքնակառավարման ոչնչացմանը նպատակաուղղված այդ «խոշո-րացման» գործընթացին,
  • Զուգահեռաբար ձևավորել փաստացի գործող ինքնակառավարման ու ինքնապաշտպանական համակարգեր բնակավայրերի (գյուղերի) մակարդակում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում,
  • Կազմել «խոշորացմանը» օժանդակող ու վավերացնող հին ու նոր հաստա-տությունների, կազմակերպությունների ու անձերի ցուցակը և ենթարկել հասարա-կական պարսավանքի,
  • Ձևավորել միջհամայնքային (միջգյուղական) համագործակցության միջա-վայր և ցանց՝ «խոշորացման» գործընթացը միահամուռ ուժերով կանխելու համար,
  • Թույլ չտալ գյուղի համայնքային սեփականության գույքագրումն ու օտա-րումը՝ համարելով այդ գործողությունը ՀՀ սահմանադրությամբ պաշտպանված սե-փականության իրավունքի ոտնահարում:

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ դիմում է նաև ազգային կողմ-նորոշում ունեցող հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև հայրենասեր անհատներին հետևյալ կոչով․

բոլոր միջոցներով ԿԱՆԽԵ՛Լ երկրի հազարամյա ազգային-սոցիալական հյուսվածքի քայքայումը՝ համայնքների խոշորացման գործընթացը, իսկ արդեն «խոշորացված» բազ-մաբնակավայր համայնքներին, առաջին հերթին՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ բնակավայրերին, ԱՋԱԿՑԵ՛Լ վերականգնելու համայնքային սեփականության նկատմամբ իրենց իրա-վունքն ու ինքնակառավարումը։

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

«Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն», նախագահ՝ Գևորգ Հովսեփյան,

«Հայք կուսակցություն», քաղաքական խորհրդի նախագահ՝ Արտյոմ Խաչիկյան,

«Քրիստոնեա ժողովրդական վերածնունդ կուսակցություն»,

նախագահ՝ Սոս Գիմիշյան։

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների և

նախաձեռնությունների խորհուրդ

ՎԱՀԱԳՆ Ռազմահայրենասիրական – ՀԿ, նախագահ՝ Կարո Կարապետյան,

ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Կոշկակարյան,

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Աղասի Մանուկյան,

ԹԵԳՄ – ՀԿ, նախագահ՝ Շմավոն Վեզիրյան,

ՄԱՇՏՈՑ ՄԻԱՎՈՐՈՒՄ – ՀԿ, նախագահ՝ Նուրիսա Բեժանյան,

ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ – նախաձեռնություն, նախագահ՝ Մհեր Օհանյան,

ԲԱՍԵՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Աշոտ Հակոբյան,

ԽԱՉԱՏՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – նախաձեռնություն, նախագահ՝ Հովիկ Ալեքսանյան։

ՀԱՀ մտավորականների խորհուրդ

Արթուր Արմին Բաբայան (մշակութաբան),

Աշոտ Գևորգյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր),

Արամ Գաբրիելյան (ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու),

Հրաչիկ Հակոբջանյան (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ),

Դավիթ Ստեփանյան (ճարտարապետ)»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել