Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է․
«ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
«Չայնիի» ոլորաններում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: