ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպնության նախարարությունը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգությունները, հարցերն ու առաջարկները, պարզաբանել գերիների փոխանակման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում անհայտ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցերը: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, բարձրացված խնդիրները պարբերաբար քննարկվում են ԿԽՄԿ գործընկերների և ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ:

Պաշտպանության նախարարն անդրադարձել է ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ ծավալվող աշխատանքների ծավալներն ավելացել են: Նաև հայտնել է, որ Արցախում ընթացող որոնողական աշխատանքները համակարգում է ՊՆ ներկայացուցիչը և նշել, որ զինծառայողների հարազատներին կտրվեն լրացուցիչ պարզաբանումներ»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել