Ադրբեջանցիները Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները. Յանա Ավանեսյան

Ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսնակ Յանա Ավանեսյանը։

«Բան չունե՞ք ասելու Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ օրերս բախումներ էին գրանցվել Հադրութի երկու գյուղերի՝ Հին Թաղերն ու Խծաբերդի ուղղությամբ, որոնք մինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը հայկական կողմին էին մնացել։ Հին Թաղերն այժմ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել։ Տեղեկություն էր տարածվել նաև, որ թշնամին շրջափակել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել