Ադրբեջանցիները Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող համայնքների ուղղությամբ առաջ են եկել ու պահանջում են գյուղացիներից լքել իրենց տները։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ նախկին նախագահի խոսնակ Յանա Ավանեսյանը։
«Բան չունե՞ք ասելու Արայիկ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ օրերս բախումներ էին գրանցվել Հադրութի երկու գյուղերի՝ Հին Թաղերն ու Խծաբերդի ուղղությամբ, որոնք մինչ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը հայկական կողմին էին մնացել։ Հին Թաղերն այժմ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվել։ Տեղեկություն էր տարածվել նաև, որ թշնամին շրջափակել է Շուշիի շրջանի Հին շեն գյուղը։