ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն առաջարկում են որոշում ընդունել՝ դադարեցնել ռազմական դրությունը

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի Է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստը: Օրակարգում է ռազմական դրությունը վերացնելու մասին հարցը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց նախագիծը.

«Հարգելի պատգամավորներ, սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց ագրեսիա Արցախի դեմ և այս իրավիճակում ՀՀ կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն: Հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում, առկա ՀՀ-ի վրա զինված հարձակման և ՀՀ-ի տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է ՀՀ-ի ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը: Եվ այդ հանգամանքների վերացումն անհնար է առանց արտակարգ միջոցառումների ձեռնարկման»,- ներկայացրեց պատգամավորը:

Նա ասաց, որ նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթով ավարտվեցին ռազմական գործողությունները: Ռազմական դրության մասին իրավական ռեժիմի հոդվածի 17-րդ կետում ասվում է.

«Ռազմական դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում ռազմական դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակի դադարեցվել, դա կարող է անել կառավարությունը, կարող է անել ԱԺ-ն»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել են ԱԺ արտահերթ նիստ, որով առաջարկում են ընդունել ԱԺ-ի որոշում, դադարեցնել ռազմական դրությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին կառավարության որոշմամբ հայտարարվեց ռազմական դրություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել