Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Հայկանուշ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Հայկանուշ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ համագյուղացի Ասյա Ո.-ից խաբեությամբ վերցրել, հափշտակել է խոշոր չափի՝ 2000 ԱՄՆ դոլլար` որդուն ԼՂՀ-ում չծառայելու, այլ ՀՀ-ում ժամկետային զինծառայության անցնելու համար, որը համարժեք է 829.240 ՀՀ դրամ գումարին:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Շիրակի մարզի դատախազության կողմից:
Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net