ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում եւ հրաժարվել եմ ցուցմունք տալ»։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 225․1 հոդվածի 1-ին մասով սահմանվում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը, որը պատժվում են տուգանքով՝ 200․000-300․000 դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: