Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցության ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվեց Ազատության հրապարակում:
ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին կրկին հանրահավաք է կազմակերպելու Ազատության հրապարակում:
Հանրահավաքի ավարտից անմիջապես հետո ոստիկանությունը բերման ենթարկեց հանրահավաքի մի քանի մասնակցի: