«Վարչապետն այս որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ նաև՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները։ Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը:
Նա նշել է, որ այդ որոշման չկայացումը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների:
«Սա միանշանակ է և այս հարցում ցանկացած շահարկում անընդունելի է»,- ասել է Օնիկ Գասպարյանը։