Այո, մենք բանակի վրա չենք կարողացել դնել այնքան գումար, որքան ցանկացել ենք․ վարչապետ

Բանակի զարգացման համար վերջին 2,5 տարբա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել և գուցե այս պատերազմի համատեքստում այդ միջոցառումներից ոչ բոլորն է բավարար չափով արդյունավետ եղել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, մենք չենք կարողացել բանակի վրա դնել այնքան գումար, ինչքան մենք ցանկանում էինք դնել: Այստեղ ես էլի ուզում եմ հիշել, որ մի քանի անգամ ամենատարբեր առիթներով խոսել եմ քաղաքացու հարկային գիտակցության մասին, խոսել եմ ՀԴՄ-ների մասին, նույնիսկ ասել եմ, որ նրանք, որոնք ՀԴՄ չեն խփում կամ չեն վերցնում, չեն պահանջում, կոպիտ եմ ձևակերպել՝ նրանք զինվորի հացն են գողանում և այսպես շարունակ: Այո, մենք չենք կարողացել կոռուպցիոն գործերով բավարար միջոցներ գեներացնել, գոնե 1-1,5 մլրդ և դա ծառայեցնել բանակի նպատակներին: Բայց այդ պլանը եղել է և կա և շարունակում է գոյություն ունենալ: Այս իրավիճակում ինչ է մեզ մնում․ մեզ մնում է կենտրոնանալ Հայաստանի և Արցախի տնտեսապես, ինտելեկտուալ, կրթական առումներով ուժեղացման վրա՝ արձնագրելով, որ այո, մենք ընկել ենք, բայց չենք ծնկել և մենք կանգնել ենք տղամարդավարի մինչև վերջ, մինչև բառիս ամենաբուն իմաստով ամենավերջին խազը, կներեք այդ արտահայության համար, մինչև վերջին խազը և մենք այդ ամենավերջին խազի վրա կայացրել ենք որոշում՝ անդունդը չգլորվելու համար: Դա եղել է ցավոտ որոշում, բայց դա եղել է անհրաժեշտ ու անխուսափելի որոշում, որովեհտև այդ որոշումը չլինելու դեպքում մեր իրադրությունը լինելու էր շատ ավելի վատ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել