Արցախցիների նոյեմբեր ամսվա կենսաթոշակներն ու նպաստների մի մասն արդեն սկսել են վճարվել, մյուս մասը կսկսվի նոյեմբերի 11-ից

2020 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման վերաբերյալ հայտարարություն է տարածել ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։

Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի նոյեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող քաղաքացիական կենսաթոշակները, ինչպես նաև մահացած կենսաթոշակառուների թաղման ծախսերի նպաստների վճարումն Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսված է։

Երեխաների խնամքի նպաստները կվճարվեն՝ սկսած նոյեմբերի 11-ից։

Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Այլ տեսակի թոշակների և նպաստների վճարման վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել