Հայոց բանակը կանգնած է դիրքերում՝ ամուր, կուռ․ Էդմոն Մարուքյան

«Հանդարտությո՛ւն պահպանեք, թույլ պիտի տաք, որ պատգամավորները կարողանան գալ խորհրդարանի շենք։ Երկրի՝ այս պահին գործող միակ իշխանությունն այս խորհրդարանն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, միայն դուք կարող եք թույլ տալ, որ խորհրդարանը հավաքվի եւ կայացնի կարեւոր որոշումներ՝ ձեր ցասումը թղթին հանձնելու վերաբերյալ»,-այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նաև նշել է, որ հայոց բանակը կանգնած է դիրքերում՝ ամուր, կուռ․ «․․․Մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ։ Կոչ եմ անում, խնդրում եւ հորդորում, պահեք ամենաբարձր քաղաքացիական գիտակցություն, միայն դա է, որ մեզ կարող է այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն տալ։ Աղաչում եմ՝ թույլ տվեք պատգամավորները գան ԱԺ շենք։ Եթե չգան, չենք կարող ոչ մի որոշում կայացնել»։

Ուղիղ եթերը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել