Արցախի անգամ մի մասը հանձնելով թշնամուն, Դուք նույն թշնամու առաջ բացում եք նոր հնարավորություններ․ առաջնագծում կռված Վաչե Բաղդասարյանից

Իրավաբան Վաչե Բաղդասարյանի բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Հարգելի պարոն վարչապետ.

Սեպտեմբերի 27-ից առ այսօր մասնակցում եմ մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Ինձ պես հազարավոր հայորդիներ մեկնեցին ռազմաճակատ, հանուն Հայաստանի և Արցախի փրկության համար պայքարելու ադրբեջանաթուրքական ահաբեկչական խմբավորումների դեմ։ Նրանցից շատերը հերոսացան և հանուն հայրենիքի փրկության զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ 44 օր մեր քաջարի զինվորները կյանքի ու մահվան կռիվ են մղում ու այսօր Դուք առանց հաշվի առնելու ժողովրդի կարծիքը, առանց հաշվի առնելու ռազմաճակատում կենաց ու մահու կռիվ տվող զինվորի կարծիքը, առանց հաշվի առնելու այս ընթացքում զոհված բոլոր տղաների ընտանիքի անդամների կարծիքները, հանդես եք գալիս հայտարարությամբ, որի կետերի տակ ստորագրելու դեպքում Դուք խաչ եք քաշում Հայաստանի պետականության և ինքնիշխանության վրա, քանի որ դրանով թուրքի տիրապետության տակ է անցնում Արցախի մի մասը և նույն թուրքը հաստատվում է Սյունիքի դարպասների մոտ, իսկ դա սպառնալիք է ամբողջ Հայաստանի համար։ Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն, որ ես ինքս հանդիսանում եմ Կապանցի և Սյունեցի, ցանկանում եմ տեղակացնել որ Դուք.

1. Չունեք ոչ մի բարոյական իրավունք, Ձեր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի տակ։
2. Ստորագրելու դեպքում Ձեզ, նետելու են պատմության աղբանոցը։
3. Այս իրավիճակից կա մի ելք պայքարել ամեն գնով, մինչև վերջ օգտագործելով մեր զինանոցում առկա բոլոր միջոցները։
4. Հիշեք, Արցախի անգամ մի մասը հանձնելով թշնամուն, Դուք նույն թշնամու առաջ բացում եք նոր հնարավորություններ, ինչպես Դուք էիք մի քանի օր առաջ նշում, իր ցեղասպան նպատակները իրագործելու համար։
5. Եվ վերջում հիշեք այս տողերը «Պետությունները ապրում են հայրենասիրությամբ և մահանում են նրա պակասից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել