Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ժողովրդին այն բանից հետո, երբ դանակով զինված մի տղամարդ հարձակվել է Նիցցայի տաճարում գտնվող մարդկանց վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆրանսիայի առաջնորդն ասել է, որ երկիրը կրկին ենթարկվել է «իսլամիստական ահաբեկչության»:
«Մեր երեք քաղաքացիները սպանվել են այսօր առավոտյան Նիցցայի Նոտր Դամ տաճարում», – ասել է նախագահը:
Նա գրոհից մի քանի ժամ անց ժամանել է Նիցցա: Մակրոնին ուղեկցել են ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը և արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին:
Նախագահը հայտարարել է երկրում անվտանգության միջոցառումների ուժեղացման մասին ՝ վերջին իրադարձությունների ֆոնին:
«Մենք կպաշտպանենք բոլոր աղոթատեղիները, մասնավորապես եկեղեցիները, որպեսզի Սրբերի տոնը պատշաճ անցկացվի: <…> Մենք նաև կպաշտպանենք մեր դպրոցները դպրոցական արձակուրդներից հետո»:
Բացի այդ, ըստ պետության ղեկավարի, առաջիկայում կզորակոչվեն լրացուցիչ զինծառայողներ, Sentinelle հակաահաբեկչական գործողության շրջանակներում նրանց թիվը կավելանա երեքից յոթ հազար: