Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել հոլանդացի պատգամավոր Գիրթ Ուիլդերսի դեմ այն բանից հետո, երբ վերջինս նրա մասին մի շարք գրառումներ էր արել Twitter-ում՝ վերջինիս անվանելով «ահաբեկիչ»: Այս մասին հայտնում է Ahval News-ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին:
Ուիլդերսը շաբաթ ծաղրանկար էր հրապարակել, որում Էրդողանը պատկերված էր ռումբի տեսք ունեցող գլխարկով իր ղեկավարած կուսակցության տարբերանշանով և ահաբեկիչ բառով: Նիդերլանդների «Ազատություն» կուսակցության ղեկավարը երկուշաբթի թուրքական դրոշով խորտակվող նավի լուսանկար էր հրապարակել էր՝ կից գրելով. «Վռնդեք Թուրքիային ՆԱՏՕ-ից»:
Էրդողանի իրավաբանները դատական հայց են ներկայացրել Անկարայի դատախազություն՝ պնդելով, որ թուրքական ատյաններն իրավասություն ունեն այս հարցով, քանի որ վիրավորանքներն ուղղված են եղել թուրք ղեկավարի դեմ: