Հանրային խորհրդի անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․
«Հիմա մարդիկ էլի կգան, կասե՞ն, ո՞ւր է, ո՞րտեղ ես տենսում, որ մարդիկ ու խմբեր կան, որ հեղաշրջում են պատրաստում, պատերազմի առաջին օրվանից հակաքարոզչություն անում, երկրորդ ճակատ բացում և այլն…
Իրականում ամեն կերպ աշխատում եմ չգրել էս թեմայով:
Բայց լռե՞նք, երբ պատերազմող երկրում այդ երկրի հիմնադիրներից մեկը, երբեմնի անկախության համար պայքարողը, բաց տեքստով ռազմական հեղաշրջման փորձ է անում:
Խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է:
Ու պարզ է, որ դա իր անձնական նախաձեռնությունը չէ:
Պարզ է, որ սա իրավիճակից թելադրված կոչ չէ, այլ դեռ պատերազմից առաջ էլ նախապատրատված գիծ, որի գագաթնակետներից է այս բաց հայտարարությունը:
Չծավալվեմ:
Գուցե մարդիկ էլի ուզում են իրենց ջայլամի տեղ դնեն:
Գուցե մեր իշխանությունն էլ համարում է, որ սա նորմալ է:
Գուցե մարդիկ ասեն, նորմալ է, որ երբ հենց այս պահին, այս օրերին վճռվում է Հայրենիքի ճակատագիրը՝ Լաչինի ուղղությամբ ճակատամարտերում, ռազմական հեղաշրջման կոչով հանդես գալը:
Բայց հայ ժոովուրդն իր տեղում է:
Իր իշխանության ուզուրպացիան չի թույլատրի»: