Գրող Նարինե Աբգարյանը և Սոֆյա Մնջոյանը միացել են «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական էջից տեղեկանում ենք.

«Հայտնի գրող Նարինե Աբգարյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը և նվիրաբերել իր նոր գրքի հեղինակային ավանսը:
Շնորհակալ ենք Ձեր օրինակով այս մարդասիրական շարժմանը նոր զարկ տալու համար»:

«Սոֆյա Մնջոյանի #MyBirthdayForArtsakh նախաձեռնությունը անհատների ուժի և Հայրենիքին աջակցելու նրանց դերի հրաշալի օրինակ է:
Ձեր ծննդյան տոնը ևս մեկ առիթ է դրամահավաք նախաձեռնելու և Հայրենիքի կողքին կանգնելու համար:
Ընդլայնե՛նք համահայկական շարժումը, մարտահրավեր նետե՛նք մեր ընկերներին:

Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝»:

www.himnadram.org

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել