«Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական էջից տեղեկանում ենք.
«Հայտնի գրող Նարինե Աբգարյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը և նվիրաբերել իր նոր գրքի հեղինակային ավանսը:
Շնորհակալ ենք Ձեր օրինակով այս մարդասիրական շարժմանը նոր զարկ տալու համար»:
«Սոֆյա Մնջոյանի #MyBirthdayForArtsakh նախաձեռնությունը անհատների ուժի և Հայրենիքին աջակցելու նրանց դերի հրաշալի օրինակ է:
Ձեր ծննդյան տոնը ևս մեկ առիթ է դրամահավաք նախաձեռնելու և Հայրենիքի կողքին կանգնելու համար:
Ընդլայնե՛նք համահայկական շարժումը, մարտահրավեր նետե՛նք մեր ընկերներին:
Միացի՛ր համահայկական շարժմանը և արա՛ քո նվիրատվությունը հիմա՝»: