Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը նվագել է Շուշիի հրետակոծված Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»։
«Ես եկել եմ այստեղ՝ ասելու՝ չի կարելի հրետակոծել եկեղեցիները, դա ուղղակի աննորմալ է։ Ես կատարեցի այստեղ մեր մեծ երգահան Կոմիտասի երաժշտությունը, որը մազապուրծ լինելով Ցեղասպանությունից, ստիպված եղավ հեռանալ հայրենիքից։ Դրանից հետո նա գրեց «Կռունկը»։ Հայաստանից դուրս ապրող յուրաքանչյուր հայ, երբ երկնքում կռունկ է տեսնում, հարցնում է․ «Ինչպե՞ս է հայրենիքս»։ Ցավոք սրտի, ես ինքս Հայաստանից դուրս եմ ապրում և այս երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ»,- ասել է նա։
Սևակ Ավանեսյանը մտադիր է նաև պարսկական երաժշտություն կատարել Շուշիի պարսկական մզկիթում․ «Այստեղ չկան մահմեդականներ, սակայն, հայերը հարգում են օտարների կրոնը, պահպանում են օտարի տաճարները; Մենք պահպանում ենք մզկիթը, ոչ թե ռմբակոծում այն»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը 2 անգամ հարվածել է Սբ Ղազանչեցոց եկեղեցուն՝ ավերածություններ պատճառելով։ Երկրորդ հարվածի ժամանակ ներսում նաև ռուս լրագրողներ են եղել։ Նրանք վիրավորել են, որոնցից մեկը ծանր։