Մեղրիի համայնքապետարանից հայտնում են․
«Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ վաղը ժամը 10։00-ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։
Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։
Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ֊ծանոթներին»։