Մեղրիում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով․ համայնքապետարան

Մեղրիի համայնքապետարանից հայտնում են․

«Մեղրի համայնքի հարգելի բնակիչներ
Տեղեկացնում ենք, որ վաղը ժամը 10։00-ից ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։

Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։

Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ֊ծանոթներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել