Ըստ ՄԻՊ 2012 թվականի զեկույցի` տարածքային կառավարման նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
·2012 թվականի ընթացքում բազմաթիվ համայնքներում գրանցվել են ինքնակամ շինարարություն իրականացնելու հաճախակի դեպքեր:
·Շարունակվում է չլուծված մնալ համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի գումարների հետ կապված խնդիրը:
·Չեն կազմակերպվել պատշաճ հանրային քննարկումներ` նախքան Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը ՀՀ Կառավարությանը ներկայացնելը:
·Դեռևս չլուծված է մնում փախստականների բնակարանային ապահովման և նրանց բնակարանային պայմանների բարելավման հարցը:
·Առկա են անբարենպաստ պայմաններ Նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ չգտնվող այլ ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների համար:
Արձանագրված դրական զարգացումները
·Առանձին միջազգային կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շնորհիվ բնակարանով ապահովվել են որոշ փախստական ընտանիքներ:
·Բացահայտվել և արձանագրվել են համայնքի ղեկավարի uեփական կամ պետության կողմից պատվիրակված լիազորությունների սահմանազանցման մի շարք դեպքեր:
·Նախարարությունը մշակել է «Ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:
·Իրականացվել է համայնքներում ծրագրային բյուջետավարման ներդրում, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Եվրոմիության երկրների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և բանկային կառույցների հետ համագործակցության միջոցով համայնքներում դրամաշնորհային և վարկային ծրագրերի ներգրավման ապահովում:
·2012 թվականին գրանցվել է Երևանի և մարզերի միջև եկամուտների տարբերության կրճատում և բնակչության արտահոսքի նվազեցում, հայրենի բնակավայրում ապրելու և աշխատելու ցանկության աճ:
ՄիՊ-ի աշխատակազմի փոխանցմամբ` հաջորդիվ կներկայացվի Օմբուդսմենի տարեկան զեկույցի Քաղաքաշինության նախարարության բաժինը։
Աղբյուրը` Իրավաբան.net