ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»: