Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները ևս հանդես են գալիս թիկունքում կռվող զինվորներին աջակցելու նախաձեռնություններով։
Հայաստանի ազգային պատկերասրահը Արցախի մեր հայրենակիցների և զինվորների համար կազմակերպում է առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրում։
Բոլոր այն թանգարանները, որոնք կցանկանան միանալ այս նախաձեռնությանը, կարող են դիմել Ազգային պատկերասրահ (հեռախոս՝ 096 869644)։
Անհրաժեշտ են.
✔քնապարկեր
✔անջրանցիկ վրաններ
✔ռետինե երկարաճիտ կոշիկներ
✔մարտկոցներ, լապտերներ
✔բահեր
✔ջուր
✔ծխախոտ
✔հիգիենայի պարագաներ: