Դատարանի հերթական չպատճառաբանված և անհիմն վճիռը

Վերջին շրջանում ուսումնասիրելով մի շարք դատական ակտեր (վճիռներ)` նկատել եմ մի մի միտում. դատարանները կամ չեն ցանկանում մեկ կամ երկու նիստից ավելի մեկ գործը քննել կամ…

«Արմենտել» ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան, որով հայտնել է, որ քաղաքացի Արթուր Ենոքյանի և «Արմենտել» ՓԲԸ-ի միջև 15.10.2009թ. և 16.10.2009թ. կնքվել են շարժական կապի հետվճարային ծառայությունների մատուցման պատվեր-դիմումները, որոնցով պատասխանողին է տրամադրվել /099-40-22-61, 099-40-22-58, 099-40-22-53,099-40-22-46, 099-40-22-97, 099-40-22-96 և 099-40-22-93/ հեռախասահամարները:

Պատասխանողի կողմից այդ պարտավորությունը չկատարելու պատճառով հայցվորը 26.02.2010թ. դադարեցրել է նրան հեռախոսակապի ծառայությունների մատուցումը։

Հայցվոր ընկերությունը հայցադիմումով պահանջել է պատասխանող Արթուր Ենոքյանից հօգուտ իրեն բռնագանձել 128.842 ՀՀ դրամ` որպես նրան մատուցած հեռախոսակապի ծառայությունների պարտքի գումար և 2.578 ՀՀ դրամ որպես նախապես վճարած պետական տուրքի գումարի հատուցում։

Պատասխանող Արթուր Ենոքյանը գործի քննության ժամանակ հայցի դեմ կտրականապես առարկել է և հայտնել, որ ինքը երբևէ «Արմենտել» ՓԲ ընկերության բաժանորդ չի հանդիսացել, պայմանագիր չի կնքել, պայմանագրում առկա ստորագրությունը իրենը չէ և տեղյակ չէ, թե ինչ ճանապահով է անձնագրի պատճենը հայտնվել գործում: Դատարանի պահանջը` հայցվորին ներկայանալ դատարանը և հիմնավորել հայցը, հայցվորի կողմից թողնվել է անպատասխան, ուստի պատասխանողը խնդրել է հայցը մերժել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, ինչը, դատարանի համոզմամբ, «Արմենտել» ՓԲ ընկերությունը չի կատարել:

Փաստորեն, առանց դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու և պարզելու` արդյոք պատասխանողի ստորագրությունն իրոք կեղծված է, ինչը տվյալ դեպքում անհրաժեշտ էր, դատարանը հայցը մերժել է միայն այն պատճառով, որ հայցվորը դատական նիստին չի ներկայացել:

Փոխարենը դատարանը վճռի մերժման հիմքում դրել է միայն պատասխանողի բանավոր խոսքն առ այն, որ իր ստորագրությունը կեղծված է, իսկ անձնագրի պատճենը անհասկանալի ճանապարհով հայտնվել է հայցվոր ընկերության մոտ:

Ստացվում է, որ ոչ թե հայցվորը չի հիմնավորել իր վկայակոչած փաստերը, այլ պատասխանողը, մինչդեռ դատարանը հարկ չի համարել շարունակել գործի քննությունը և հրապարակել է վճիռ` մերժելով հայցը:

Սույն քաղաքացիական գործն այժմ գտնվում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:

ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել