Ես կարծում եմ ժամանակն է, որ խորհրդարանում քննարկենք Արցախի ճանաչումը. Նաիրա Զոհրաբյան

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգայի Ժողովի «Բարգավաճ Հայասատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Արցախի անկախության Հայաստանի կողմից ճանաչումը մշտապես եղել է իրենց օրակարգում:

«Ինչո՞ւ մինչև հիմա դա չենք արել, որովհետև դա եղել է հենց ՄԻՆՍԿ-ի խմբի համանխագահների, միջազգային հանրության հորդորով, որ այս փուլում դա կարող է ուղղակիորեն փակել խաղաղ բանակցային գործընթացը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը՝  դիմելով միջազգային հանրությանը, ասաց. «Հիմա այս իրավիճակում, որևէ ադեկվատ սթափ մարդ, երկիր, միջազգային կառույց բարոյական իրավունք ունի՞ խոսելու խաղաղ բանակցային գործընթացից»:

Նաև ավելացրեց, որ երեկվանից հետևում է միջազգային կառույցների հայտարարությանը:

«Երեկվինից ես հետևում եմ միջազգային հանրության հեզաճկուն, լղոզած գնահատականներին և երկու կողմերի միջև անընդհատ հավասարման նշան դնելուց: Լավ, միջազգային հանրությունը իրենք չգիտեն, որ տևական ժամանակ Նախիջևանում կուտակելով զորք, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին նախապատրասվում էր հարձակման», – ավելացրեց պատգամավորը:

Միջազգային հանրությանը սթափեցնելու համար Նաիրա Զոհրաբյանը առաջարկում է քննարկել Արցախի անկախության  Հայաստանի կողմից ճանաչումը:

«Ես կարծում եմ ժամանակն է, որ խորհրդարանում քննարկենք Արցախի ճանաչումը և ընդունենք Արցախի ճանաչումը, այդ թվում նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի այդ հուշագիրը ընդունենք»,-ասաց Զոհրաբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել