Համոզված եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ․ Հայկ Մարության

Այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տոնն է։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրառում է կատարել, որում ասվում է․

«Այսօր Ստեփանակերտի օրն է։
Քաղաքապետ Դավիթ Սարգսյանին երեւանցիների ու իմ անունից շնորհավորական ուղերձ եմ հղել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի տոնի կապակցությամբ։
Համոզված եմ, որ հայոց երկու մայրաքաղաքների միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և կնպաստի ձևավորված բարեկամական և գործնական սերտ կապերի խորացմանը՝ ներառելով նոր ուղղություներ:
Խաղաղություն մեզ, եւ Աստված պահապան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել