ՍԴ նախագահի ընտրությունն այսօր չի կատարվել

ՍԴ աշխատակարգային նիստն ընդմիջվեց` պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այն կշարունակվի վաղը, ժամը՝ 11-ից:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

«ՍԴ-ն անցում չի կատարել օրակարգի հարցերին, նախագահի և փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական և տեխնիկական հարցեր, այդ թվում՝ մի քանի ԶԼՄ-ների դիմում-խնդրանքները, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: ՍԴ-ն, այդուհանդերձ, տևական քննարկումներից հետո նպատակահարմար չի համարվել դիմում-խնդրանքի բավարարումը, սակայն նիստը տեսաձայնագրվելու է»,-ասաց նա:

Հարցին՝ ի վերջո, նախագահի թեկնածուներ առաջադրվե՞լ են, Շաթիրյանը պատասխանեց, թե բովանդակային քննարկում թե՛ նախագահի, թե՛ փոխնախագահի մասով չի ծավալվել: Նա նշեց, որ բոլոր 9 դատավորները նիստին մասնակցել են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել