Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի՝ Ստեփան Ստեփանյանը

Ազգային ժողովն ասյօր՝ սեպտեմբերի 4-ին արտահերթ նիստ է գումարել։

Օրակարգի քննարկումից առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորական մանդատը վայր դրած պատգամավոր Մանե Թանդիլյանին՝ համատեղ աշխատանքի համար։

Նա հայտարարեց, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը անցնում է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին, ով Ստեփան Ստեփանյանն է։

Ստեփանյանը տվեց իր պատգամավորական երդումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել