Ազգային ժողովն ասյօր՝ սեպտեմբերի 4-ին արտահերթ նիստ է գումարել։
Օրակարգի քննարկումից առաջ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորական մանդատը վայր դրած պատգամավոր Մանե Թանդիլյանին՝ համատեղ աշխատանքի համար։
Նա հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով թիվ 4 ընտրատարածքից ստացված պատգամավորական մանդատը անցնում է ռեյտինգային ընտրակարգով նրան հաջորդող ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին, ով Ստեփան Ստեփանյանն է։
Ստեփանյանը տվեց իր պատգամավորական երդումը։
Մանրամասները՝ տեսանյութում