Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակեց Սարգիս Հակոբյանի դատավճիռը:
Ըստ մեղադրանքի` նա 2011թ. հունվարի 26-ին ժամր 16.30-ից մինչև 18.00-ն րնկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում, գործով չպարզված վայրում, փոխառությամբ վերցրած գումարր չվերադարձնելու կապակցությամբ վիճաբանել է Հովիկ Գևորգյանի հետ, որի ընթացքում Սարգիս Հակոբյանր ոտքերով և ձեռքերով ծեծի է ենթարկել նրան, դիտավորությամբ Հովիկ Գևորգյանի առողջությանր պատճառել ծանր վնաս: Ավելի ուշ` ծեծի հետևանքով Հովիկ Գևորգյանր 2011թ. փետրվարի 1-ին «Արմենիա» ՀԲ կենտրոնում մահացել է։
Դատարանը ապացուցված համարեց Սարգիս Հակոբյանի մեղավորությունը առաջադրված հոդվածով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնել է տուժողի մահը և նրան դատապարտեց 7 տարի ազատազրկման` պատիժը կրելու ժամկետ հաշվելով 2011 թվականի հունիսը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Սարգիս Հակոբյանի հարազատները հայտնեցին, որ դատավճիռը բողոքարկելու են:
Աղբյուրը` Իրավաբան.net