Կորոնավիրուսի նոր 263 դեպք է արձանագրվել՝ 1993 թեստից։ Նախորդ 2-3 շաբաթների իրավիճակը գնահատելով՝ իրավիճակի կայունացում է նկատվում։
Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հաշվի առնելով այն տնտեսական ակտիվությունն ու ազգաբնակչության շարժունակությունը՝ այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի ցածր դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի և կարծես թե մեր որոշումն այնպիսին է, որ այդ իրավիճակը պահպանվելու է»,-ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Կայունություն ասածը հարաբերական է, որովհետև ցանկացած պահի այդ կայությունը կարող է փոխվել և դառնալ անկայունություն։ Ինձ թվում է մենք և հանրությունը ավելորդ ոգևորությամբ ենք արձագանքում թվերի նախընթաց անկմանը»։
Մանրամասները՝ տեսանյութում