Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ օգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 17-ի ցերեկը, 22-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-19-ին, 21-ին՝ առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Oգոստոսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 21-22-ին կնվազի 3-5 աստիճանով: