Ձերբակալվել է Սերբիայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը։ Այդ մասին հայտնում է Անվտանգության պետական ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Հասանովի ձերբակալությունը կապված է Ադրբեջանի ԱԳՆ հյուպատոսական բաժնում ավելի վաղ բացահայտված չարաշահումների հետ։
Դիվանագետը Բելգրադից Բաքու էր ժամանել օրեր առաջ՝ Սերբիայի և Ադրբեջանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների բանակցություններին մասնակցելու նպատակով։
1995-ից 2000 թվականներին Հասանովը զբաղեցրել է Ադրբեջանի Գլխավոր դատախազի պաշտոնը։