ԱՄՆ-ում բնակվող հայ ամուսինները համոզված են, որ իրենց երեխաներին խլել են իրենցից

Վիգեն Ղազարյանը բնակվում է ԱՄՆ-ում։ 1976 թվականի փետրվար ամսին Թիվ 1 ծննդատանը իր կինը զույգ երեխա է ծննդաբերել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նա պատմել է, որ կարծում է՝ իր երեխաները ողջ են, նրանց գողացել են։

«3-4 օր հիվանդանոցում ենք մնացել, մեզ ոչ ոք չի հայտնել, թե երեխաների առողջական վիճակի հետ խնդիր կա։ 4-րդ կամ 5-րդ օրը բուժաշխատողը ինձ հայտնել է, որ զույգից տղան մահացել է, իսկ աղջիկը առողջական խնդիրներ ունի, հուսով են, որ կապրի»,-նշում է Վիգեն Ղազարյանը։

Նրա կինը՝ Օֆելյա Հովհաննիսյանը պատմում է, որ «բաժանմունքի պրոֆեսորը» եկել է նրա մոտ ու ասել, որ երեխաները թույլ են, հնարավոր է հետագայում առողջության հետ կապված խնդիրներ ունենան։

«Ասաց՝ աղջիկ ջան, դու ջահել ես, դեռ երեխաներ կունենաս։ Ասաց՝ մենք չենք ուզում դեղորայքով փրկենք այս երեխաներին, որովհետև հնարավոր է ամբողջ կյանքում հաշմանդամ մնան, դուք էլ, նրանք էլ տանջվելու եք։ Այդ ընթացքում մի պրակտիկանտ երիտասարդ կար, միշտ բժշկի կողքին էր։ 10-րդ օրն էր, ինձ պետք է դուրս գրեին, այդ տղան մոտեցավ ինձ ու ասաց, որ ես պետք է անպայման իմ անկետան կարդամ, բայց այնպես, որ բուժքույրերը չտեսնեն»,-նշում է Օֆելյան։

Հետագայում պարզվել է, որ բժշկական քարտում տվյալները սխալ են լրացվել։

Նրան տեղեկացրել են, որ երեխաների մարմինները կարիք չկա տեսնելու, իսկ մարմինները ծնողներին չեն տալիս։

Մանրամասները՝ տեսնայութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել