Iravaban.net-ը ՆԳՆ ոստիկանւթյունից տեղեկանում է, որ ձերբակալված 2 անձի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել են սինթետիկ թմրամիջոցներ
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 24-ին Ներքին Գետաշեն գյուղում ձերբակալել ու Մարտունու բաժին են տեղափոխել նույն գյուղի բնակիչ 22-ամյա և Մարտունու բնակիչ՝ 29-ամյա երկու երիտասարդի։
Ավագի խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի 5 գրամից ավելի զանգվածով ծխամորճ։ Պարզվել է, որ թմրամիջոցը նրան իրացրել էր մյուս ձերբակալվածը:
Մեթամֆետամին է հայտնաբերվել նաև 22-ամյա երիտասարդի խուզարկությամբ: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։