Դեռևս 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ոստիկանապետի 7-Ն հրամանով սահմանվել են բոլոր պետական կառույցներին հատկացվող ծառայողական մեքենաների պետահամարանիշները: Այս հրամանը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 2019 հունիսի 24-ին, սակայն գործում է մինչև օրս։
Հրամում նշված են Հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու, Ազգային ժողովի պատգամավորների, Հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՀՀ դատախազության, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ դատարանների, ՀՀ դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների նիշերը։