Կորոնավիրուսից 10 պացիենտ է մահացել, ևս 3-ը՝ այլ պատճառով, նոր դեպքերը 354-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից.

  • 28997-ն` առողջացած,
  • 738-ը` մահվան ելքով, (նոր դեպքերը 10-ն են)
  • 8587 այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 228–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով,նոր դեպքերը 3-ն են)։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 163736 թեստավորում։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 354 նոր դեպք և 631 առողջացած, կատարվել է 1982 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել