Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ստանում է տեղեկություններ, որ հայերը կոչ են անում այս կամ այն տեղում հավաքվել՝ ակցիաների համար։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանը։
Նա նշել է, որ կիսում է էմոցիոնալ վիճակը, սակայն հիշեցնում է, որ հենց դրան է ուզում հասնել այն կողմը, որը լարվածություն է հրահրել հանրության շրջանում։
Դեսպան Վարդան Տողանյանը կոչ է արել չտրվել այդ սադրանքներին ու չսրել իրավիճակը։